Իրանական հրթիռը խոցել է Կատարի ափերի մոտ գտնվող տանկերը – armeniatoday.am

Կատարի ափերի մոտ իրանական հրթիռի խոցումից հետո նավթատար տանկերի անձնակազմը տարհանվում է: Ինչպես հաղորդում է The National-ը, զոհեր և տուժածներ չկան:

Նավի վրա գտնվել է 21 մարդ:

Կատարի զինվորականները հայտնել են, որ որսացել են Իրանից արձակված երկու թևավոր հրթիռները, սակայն երրորդ հրթիռը խոցել է Qatar Energy ընկերության կողմից վարձակալված տանկերը:

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ նավը խոցվել է Կատարի Ռաս-Լաֆֆան արդյունաբերական կենտրոնից մոտ 17 ծովային մղոն հյուսիս:

Մարտի 31-ին անօդաչու թռչող սարքը հարձակվել էր քուվեթական տանկերի վրա, որը գտնվում էր ԱՄԷ-ի մերձակայքում՝ Դուբայից 31 մղոն հեռավորության վրա: Նավի վրա հրդեհ էր բռնկվել, անձնակազմին հաջողվել էր մարել այն:

Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության մեկնարկից՝ փետրվարի 28-ից ի վեր, UKMTO-ին է ներկայացվել 26 հաղորդում Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում գտնվող նավերի հետ կապված միջադեպերի վերաբերյալ:

Leave a Comment