Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի կարգավորումները

Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի կարգավորումները

1 ապրիլի 2026 – 17:05 AMT

PanARMENIAN.Net – Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները:

Քննարկվել են նաև գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է իր կողմից հեղինակած՝ համացանցի հասանելիության իրավունքին վերաբերող կարգավորումները՝ ընդգծելով դրա կարևորությունը ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում և մարդու հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական գնահատականները՝ ուղղված ներկայացված նախագծերի կատարելագործմանը։ Խորհուրդը շարունակում է իր աշխատանքները՝ նոր Սահմանադրության նախագծման ուղղությամբ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:

Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա:

Leave a Comment