Լարված իրավիճակ՝ Չարենցավանի դատարանում. դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ

Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։

Լարված իրավիճակը պահպանվում է և միայն կարգադրիչների գործողությունների արդյունքում է, որ ծանր հետևանքներ չեն եղել, քանի որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրանց մեջ եղել են նաև դանակներով զինված քաղաքացիներ։

Leave a Comment