Աջափնյակի կրակոցների գործով 20 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, 3-ը հետախուզվում են

Աջափնյակի կրակոցների գործով 20 անձի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել, 3-ը հետախուզվում են

1 ապրիլի 2026 – 17:17 AMT

PanARMENIAN.NetԱջափնյակում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 20 անձի նկատմամբ։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը:

20 մեղադրյալից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, նրանցից 3-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

7 անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառված տնային կալանքը՝ համակցված այլ խափանման միջոցներով: 9 անձանց նկատմամբ ընտրված են խափանման այլ միջոցներ:

Փետրվարի 18-ի՝ ժամը 16։00-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցում։ Միջադեպի հետևանքով յոթ վիրավոր հոսպիտալացվել էր, նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Leave a Comment