
Սա հերթական անատամ հայտարաությունն է, որտեղ ոչ մի խոսք չկա Արցախում տեղի ունեցած ցեղասպանական ակտի՝ էթնիկ զտման մասին: Կարելի էր, չէ՞, օգտվել առիթից ու Իլհամին գոնե հիշեցնել, թե ինչ տեղի ունեցավ 2023-ին ու թե Ադրբեջանի հասարակությանն ինչպես են շարունակում հակահայկականությամբ սնել՝ պատրաստելով, ըստ էության, պատերազմի: Բայց ոչ, Միրզոյան Արոն նախընտրել է փիսիկին հատուկ վարքագիծ դրսևորել ու Իլհամի նյարդերը չձեռնահարել. ի՞նչ Արցախ, ինչ Սումգայիթ:
Միայն հիմարը կարող է հույս ունենալ, թե 2025-ի օգոստոսի 8-ին նախաստորագրվածը կարող է իրական կյանքում, գետնի վրա արդյունք տալ: Հետևելով հատկապես Իրանի շուրջ տեղի ուենցողի վերաբերյալ նույն Թրամփի հակասական, այլևս ծաղրական դարձած արձագանքներին ու հայտարարություններին, ինչպես նաև արաբական երկրների վիճակին՝ կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն այսօր ոչինչ չի կարող երաշխավորել ու պաշտպանել՝ բացի, իհարկե, Իսրայելից. այն, ըստ էության, այլևս նահանջող գերտերություն է, իսկ սա ենթադրում է, որ նույն Կովկասում ևս իրավիճակը չի կարող այս տրամաբանությունից դուրս լինել:
Հետևաբար՝ Իլհամը չի նահանջելու իր նկրտումներից, ավելին՝ դրանք գնալով է՛լ ավելի այլանդակ դրսևորումներ են ստանալու. Ադրբեջանը հարմար առիթի է պասում՝ հարձակվելու, և այդ մասին շատ լավ գիտի նույն Նիկոլը, որին արդեն ինստրուկտաժի են ենթարկել թուրքերն ու հուշել՝ ինչպես պետք է հանձնի Հայաստանը գուցե հենց աշնանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: