ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի ղեկավարը զգուշացրել է Մերձավոր Արևելքում, Իսրայելում և ԱՄՆ-ում խոսքի ազատության ճնշման մասին։
«Մենք տեսնում ենք քաղաքացիական տարածքի վրա վերահսկողության կտրուկ ուժեղացում տարածաշրջանում, երբ կառավարությունները խիստ սահմանափակումներ են մտցնում քաղաքացիների խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքների իրականացման վրա»,- ասվում է Ֆոլկեր Տյուրքի հայտարարության մեջ։
Տյուրքը նաև դատապարտել է «ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակելու փորձերը», մասնավորապես՝ իսրայելական ռազմական գրաքննության մարմինների կողմից սահմանված սահմանափակումները, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային կապի հանձնաժողովի կողմից հեռարձակման լիցենզիաները հետ վերցնելու սպառնալիքը այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք լուսաբանում են պատերազմին քննադատական համարվող իրադարձությունները։
