Իրանի դեմ պատերազմն օրական 12 մլն բարել նավթի մատակարարման կորստի պատճառ է դարձել

Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած պատերազմն օրական 12 միլիոն բարել նավթի մատակարարման կորստի պատճառ է դարձել։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Նրա խոսքով՝ նավթի մատակարարման խափանումները, որոնք պայմանավորված են տիրող իրավիճակով, ապրիլին կրկնակի ավելի վատ կլինեն, քան մարտ ամսին, և դրանց հետևանքները շուտով կզգացվեն Եվրոպայում։

Մինչ այժմ պատերազմը օրական մոտ 12 միլիոն բարել նավթի մատակարարման կորստի պատճառ է դարձել, վնասվել են մոտ 40 կարևոր տարածաշրջանային էներգետիկ ակտիվներ։

«Այսօր ամենամեծ խնդիրը ավիացիոն վառելիքի և դիզելային վառելիքի պակասն է։ Մենք դա տեսնում ենք Ասիայում, բայց շուտով, կարծում եմ, ապրիլին կամ մայիսին, դա կհասնի նաև Եվրոպային»,- հայտարարել է նա։

Leave a Comment