Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։

«Ռուսաստանն ունի լայն հնարավորություններ, բայց սա երկկողմանի փողոց է։ Եթե կա հետաքրքրություն և անհրաժեշտություն, Ռուսաստանը պատրաստ է արձագանքել, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության, կիբերխարդախության դեմ պայքարի և միջազգային հարթակներում համագործակցության հարցերում», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը փորձ ունի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, ապա Հայաստանը պատրաստ է օգտվել դրանից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment