«Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից, որքան «խաղաղ ադրբեջանացումից»»․ Էդուարդ Շարմազանով

«Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից, որքան «խաղաղ ադրբեջանացումից»»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից, որքան «խաղաղ ադրբեջանացումից»։
Պատերազմներն աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետևաբար. պետք է ոչ թե ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին, այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբաղվել՝ ոտքի տակ չընկնելու համար։
Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաև պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Բրիտանիան եթե մնար Չեմբեռլենի հույսին՝ կկործանվեր։
Նրան հանեցին և վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։
Նիկոլը խաղաղություն չի բերելու, նա անվերջ զիջելու է՝ բերելով նոր աղետներ ու պարտություններ։
Հ.Գ. Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները։
Գարեգին Նժդեհ»։

Leave a Comment