Իրանի նոր նախագահը հրադադար է խնդրել. Թրամփ

Իրանի նոր նախագահը հրադադար է խնդրել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի նոր վարչակազմից ստացել է հրադադարի առաջարկ։ Իր հայտարարության մեջ Սպիտակ տան ղեկավարը նկատելիորեն տարբերակել է Իրանի ներկայիս առաջնորդին նախորդներից՝ նրան անվանելով «պակաս արմատական և շատ ավելի խելացի»։

Այդուհանդերձ, Թրամփը հասկացրել է, որ Վաշինգտոնը չի շտապելու ընդունել առաջարկը, քանի դեռ Թեհրանը չի կատարել իր հիմնական պայմանը՝ ապահովել նավագնացության լիակատար ազատությունը Հորմուզի նեղուցում։ Նախագահը զգուշացրել է, որ հակառակ դեպքում ռազմական գործողությունները կշարունակվեն առավել կոշտ մեթոդներով։

«Մենք կդիտարկենք [հրադադարը], երբ Հորմուզի նեղուցը լինի բաց, ազատ և մաքուր։ Մինչ այդ, մենք Իրանին կոչնչացնենք մինչև մոռացության կամ, ինչպես ասում են, կվերադարձնենք քարե դար»,- գրել է Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment