Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առանցքային հրամանատարներից մեկի սպանության մասին

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առանցքային հրամանատարներից մեկի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարել է Բեյրութը հրթիռակոծելու ու, ի հետևանս, «Հեզբոլլահ» խմբավորման ավագ հրամանատար Յուսուֆ Իսմայիլ Հաշեմի սպանության մասին։ Իսրայելական կողմի բնութագրմամբ՝ Հաշեմը «Հեզբոլլահի» կենտրոնական դեմքերից էր՝ ավելի քան 40 տարվա զինվորական փորձով, և պատասխանատու էր Հարավային Լիբանանում կազմակերպության ռազմական գործողությունների համար։

«Հեզբոլլահը» դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել իր հրամանատարի կորուստը, իսկ Իսրայելը շարունակում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Լիբանանի հարավում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ մարտական գործողությունների ավարտից հետո մտադիր են օկուպացնել Լիտանի գետից հարավ ընկած տարածքները՝ սահմանից մոտ 19 մղոն խորությամբ ստեղծելով «բուֆերային գոտի»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment