Անձնագրայինը գնում է քաղաքացիներին չարչարելու, նյարդայնացնելու ճանապարհով

Անձնագրայինը գնում է  քաղաքացիներին չարչարելու, նյարդայնացնելու ճանապարհով

01.04.2026 | 14:13

ՀՀ ներքին գործերի նախարարության Անձնագրայինը գտնվում է անցյալ դարի 90-ականներում:

Փորձեցի պարզել, թե բացի ընտանիքիս անդամներից, ո՞վ և ի՞նչ ձևաչափով է հաշվառված ինձ պատկանող բնակարանում ( ի դեպ, համապետական ընտրությունների նախօրեին բոլորին խորհուրդ եմ տալիս դա պարզել):

Այցելեցի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Շենգավիթի բաժին: Ներկայացրեցի ID քարտս: Բաժնի աշխատակիցը պահանջեց սեփականության վկայականը:

Այսօրվա սեփականության վկայականները գիտեք, չէ՞: A4 ձևաչափի թուղթ է, որի վրա, առանց որևէ կնիքի և ստորագրության, գույքի վերաբերյալ տեղեկություններ են նշված: Այսինքն, մեծ ցանկության դեպքում, հնարավոր է ներկայացնել վկայականի կեղծ օրինակը: Ինչպե՞ս են ստուգելու: Առավելագույնը` վկայականի վրա նշված կոդով մտնեն տվյալների բազա և ստուգեն: Սակայն, եթե կարող են այդքանն անել (մտնել բազա և ստուգել), ապա թող քաղաքացու անձնագրով մտնեն, ստուգեն և հարցը լուծեն: Ինչու՞ են բարդացնում: Կարող են, չէ՞: Տրամաբանական է, չէ՞:

Անձնագրայինը գնում է այլ` քաղաքացիներին չարչարելու, նյարդայնացնելու ճանապարհով:

Ժամանակին պետությունը բոլորին ստիպում էր սոցիալական, այնուհետև` ID քարտեր, ստանալ: Պատճառաբանում էին, որ ունենալով նման քարտ, այլ փաստաթղթեր ներկայացնելու կարիք քաղաքացին այլևս չի ունենալու: Փաստորեն, խաբեցին:

Լավ էր, էլի, 90-ականներին: Գոնե խաբված չէինք:

Կարեն Հեքիմյան

Մեկնաբանություններ

Leave a Comment