8 և 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում

Այսօր 8 և 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում

8 և 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր 8 և 10 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից երկուսում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 1-ին ժամը 10:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղ.Թադեվոսյանի շենք 2-10, Մանթաշյան շենք 1-50 , Բագրատունյաց շենք 37, 39 ,Մանթաշյան Նրբ., Վ.Շենգավիթ 10 փ., Վ.Շենգավիթ 11 փ., Գ.Նժդեհ 12 շենքի ջրամատակարարումը:


Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 1-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Սեվանի, Սեվանի 2 Նրբ., Սմ. Զորավարի, Արշակունյաց Պող. 39/9 շենքի ջրամատակարարումը:


Բացի այդ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 1-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։


 


 


Leave a Comment