Դատարանը հրապարակել է Փաշինյանի միջադեպով ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը. նա 2 ամսով կալանավորվեց

Դատարանն այսօր՝ ապրիլի 1–ին, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակել է մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը։ Երեկ դատարանը քննել էր միջնորդությունը, այսօր հրապարակվեց որոշումը։ Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով: Փաստաբանի խոսքով՝ երկու հոդվածներով մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ երեկ նրա եղբայր Միքայել Մինասյանը ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթ և Միքայել Մինասյանի մայրը՝ տիկին Գայանեն, խնդրել է, որ անաչառ քննություն լինի, բայց Դավիթին հնարավորություն տրվի տանը լինել՝ հաշվի առնելով նրա առողջական խնդիրները։

Leave a Comment