Տղամարդը ձերբակալվել է երեխաներին ասեղներով լի կոնֆետ բաժանելու համար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բիշքեկում մի տղամարդ ձերբակալվել է անհայտ երեխաների ասեղի կտորներ պարունակող քաղցրավենիք բաժանելու համար։ Այս մասին հայտնել է Լենինսկի շրջանի ոստիկանության բաժինը։

Ոստիկանությունը հաղորդում է ստացել մարտի 28-ի՝ շաբաթ երեկոյան։ Ղրղզստանի մայրաքաղաքի բնակչուհին հայտնել է, որ իր 2015 թվականին ծնված դուստրը և մյուս երեխաները Ակ-Օրդո բնակելի թաղամասում անհայտ տղամարդուց քաղցրավենիք են ստացել։

Իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ և նշանակել դատաբժշկական փորձաքննությունների շարք: Կասկածյալը պարզվել է և տեղափոխվել ժամանակավոր կալանքի վայր: Նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են նմանատիպ կոնֆետներ և այլ ապացույցներ:

Թարգմանությունը՝ Past.am

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment