Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան։ Թեման. Երգիծանքի և ծիծաղի օրը նշվում է ամբողջ աշխարհում։ Այդ օրը ընդունված է կատակել մտերիմների ու տան անդամների հետ։ Տոնի ծագման տարբերակներից մեկը կապվում է այն փաստի հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի և Զատկի օր։
Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով, ուրախ խաղերով։ Տոնի ավանդույթը պահպանվել է նաև այսօր՝ պայմանավորված բնությամբ, քանի որ մարդիկ գարնանային եղանակի քմահաճույքները փորձում էին «սիրաշահել» կատակներով ու խաղերով։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: