Ապրիլի 1-ից 2-4 աստիճանով կտաքանա

Ապրիլի 1-ից 2-4 աստիճանով կտաքանա

1 ապրիլի 2026 – 11:28 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում ապրիլի 2-4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 1-2-ի ցերեկային ժամերին սպասվում է +17 աստիճան, ապրիլի 3-ին՝ +19:

Leave a Comment