01.04.2026 | 11:09
Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի ամենաարևմտամետ ղեկավարի նոր հանդիպումը, որն արդեն 8 տարի Հայաստանը տանում է Արևմուտք և ամեն անգամ հայտնվում է Մոսկվայում։
Համ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացրեց, համ Եվրոպայից օգնություն խնդրեց Ռուսաստանի և նրա հիբրիդային պատերազմի դեմ, համ ռուս սահմանապահներին հանեց, համ բոլոր ռուսամետ գործիչներին ձերբակալում ու հալածում է՝ մեղադրելով ԿԳԲ-ի գործակալներ լինելու մեջ, համ էլ բոլոր ռուսաֆոբներին ամեն օր իր աշխատասենյակ ու «Առաջին ալիք» է հրավիրում, որպեսզի ժողովրդին վախեցնեն, թե մենք ռուսական նահանգ ենք դառնալու, անընդհատ ամեն ինչում տեսնում է Մոսկվայի ձեռքը, և այսպես շարունակ՝ ըստ ցուցակի: Ինչի՞ մասին է լինելու խոսակցությունը Մոսկվայում, և ինչպե՞ս են այն մարդիկ, որոնք Եվրոպայում բամբասում են Մոսկվայի թիկունքում ու ամեն ինչում մեղադրում նրան, բացատրելու իրենց պահվածքը Ռուսաստանի ղեկավարությանը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ կլինի այսօր:
– Թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ ջան, վա՜յ, ինչ հրաշալի օր է…
– Նիկոլ Վովաևիչ, ես Ձեզ ուղղված հարցեր ունեմ։ Այ, Դուք Եվրոպայում ասում էիք…
– Ինչպիսի՜ կապույտ երկինք է: Ինչքա՜ն գեղեցիկ է այս աշխարհը…
– Դուք խոսում էիք Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմի սպառնալիքի՞ մասին:
– Վլադիմիր Վլադիմիրովիչ, ռուսերենն այնքա՜ն հարուստ է, իսկ ես՝ այնքան աղքատ…
– Բայց չէ՞ որ Դուք այնտեղ անգլերեն էիք խոսում:
– Անգլերենն առավել ևս, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Դուք հո տեսե՞լ եք իմ ուսուցչուհուն…
– Դուք ասացիք, որ ուզում եք ԵՄ մտնե՞լ:
– Չէ, չէ: Ես մենակ դուռը թակեցի, իսկ Վալիկո ջանը ջահը չկարողացավ կոտրել: Վենետիկյան ապակուց էր:
– Բայց չէ՞ որ Դուք դա Ուրսուլա ֆոն դեր Լայենին էիք ասում:
– Վա՜յ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես այդ Ուրսուլայի նկատմամբ էնպիսի անձնական տհաճություն եմ զգում, որ նույնիսկ ուտել չեմ կարողանում:
– Իսկ Կայա Կալլա՞սը, որը եկել էր հյուր։
– Դե, ի՞նչ եք ասում, այդ Կալլասը լրիվ երեխա է, նա մենակ պետք է տիկնիկներով խաղա: Ո՞նց կարելի է նրան վստահել ամբողջ Եվրոպան, ես չգիտեմ:
– Դուք ակնհայտ հակառուսական քաղաքականություն և հակառուսական քարոզչություն եք վարում: Նույնիսկ ռուսական ալիքներն եք փակում:
– Վա՜յ, ինչ եք ասում, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես ռուսերեն լավ չգիտեմ, բայց իմ Աշոտիկին, երբ նա փոքր էր, քնելուց առաջ ռուսական հեքիաթներ էի կարդում… Ո՞նց էր էնտեղ… Ծովածոցում, ասում եմ, կանաչ կաղնի կա, Աշոտիկ ջան, վրան՝ ոսկե շղթա խաչով, ու Եվգենի Օնեգինը լողափով էս կողմ, էն կողմ է գնում-գալիս…
– Նիկոլ Վովաևիչ, իսկ ինչո՞ւ է Եվրոպայից դեսանտ գալիս: Ո՞ւմ դեմ են նրանք ձեզ պաշտպանելու: Չէ՞ որ այցը պետք է նպատակ ունենա:
– Դե, ո՞ր բարոյական մարդն է առանց նպատակի Երևան թռչում: Կգնանք էս կողմ, էն կողմ, մշակութային միջոցառումներ, ու կվերջացնենք:
– Չէ՞ որ պարոն Օվերչուկը Ձեզ մի քանի անգամ ասաց, որ միաժամանակ լինել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում չի ստացվի:
– Միաժամանակ չի լինի, ինչի՞ միաժամանակ: Կթռչենք ձեզ մոտ ու կասենք, որ մենք ԵԱՏՄ-ում ենք ու դուրս գալ չենք ուզում, հետո կթռչենք նրանց մոտ ու կասենք, որ մենք ձեզ չենք ուզում, այլ ԵՄ ենք ուզում: Ու էսպես ամեն մի քանի ամիսը մեկ: Միաժամանակ չի լինի: Դուք ինձ մենակ մի հարցում ընդառաջեք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ տվեք ինձ նորից ընտրվել, որ ինձ հաճելի լինի: Ու երբ ինձ հաճելի լինի, ես ձեզ էնպես կտանեմ, որ ձեզ էլ հաճելի կլինի:
Արթուր Խաչիկյան