Անհրաժեշտ կլինի վերանայել՝ արդյոք ՆԱՏՕ-ն կատարում է իր գործառույթը. Ռուբիո

Անհրաժեշտ կլինի վերանայել՝ արդյոք ՆԱՏՕ-ն կատարում է իր գործառույթը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ պատերազմում տեսնում է «ֆինիշային ուղիղ»։

«Մենք տեսնում ենք ֆինիշային ուղիղը։ Դա ոչ այսօր է, ոչ էլ վաղը, բայց դա տեղի կունենա»,- ասել է Ռուբիոն Fox News Channel-ի եթերում։

Ռուբիոն նշել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է հաղորդագրությունների փոխանակում. «Ընթանում է հաղորդագրությունների փոխանակում, բանակցություններ են վարվում։ Որոշ ժամանակ անց կա ուղղակի հանդիպման հավանականություն»,- նշել է նա։

Ռուբիոն հայտարարել է, որ «այս պահին ոչ մի կառավարություն և ոչ մի երկիր աշխարհում Իրանին օգնություն ցուցաբերելու համար որևէ գործողություն չի ձեռնարկում, որը որևէ կերպ խոչընդոտ կհանդիսանար մեր առաքելությանը»։

Նա ավելացրել է, որ պատերազմից հետո Վաշինգտոնին անհրաժեշտ կլինի վերանայել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. «Ի վերջո, այս որոշումը պետք է ընդունի նախագահը, և նա ստիպված կլինի ընդունել այն»։

«Բայց ես կարծում եմ, որ ցավոք, մեզ անհրաժեշտ կլինի վերանայել՝ արդյոք այս դաշինքը, որը երկար տարիներ լավ ծառայել է մեր երկրին, դեռևս կատարում է իր գործառույթը, թե՞ այն վերածվել է միակողմանի գործընթացի, երբ Ամերիկան պարզապես պաշտպանում է Եվրոպան, բայց երբ մեզ անհրաժեշտ է մեր դաշնակիցների օգնությունը, նրանք մերժում են մեզ բազաներ տեղակայելու և օդային տարածքով թռչելու թույլտվություն տալու իրավունքը»,- ավելացրել է նա՝ նկատի ունենալով ռազմական բազաների օգտագործումը։

Leave a Comment