
«Փաշինյա՜ն, ոնց որ սոցհարցումներն են, հա՞, քեզ ներկայացրել»,- ֆեյսբուքյան տեսանյութով Նիկոլ Փաշինյանին և նրա նախկին քաղաքացիական կին Աննա Հակոբյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը:
Արձագանքելով Աննա Հակոբյանի վերջին հայտարարությանը՝ նա խորհուրդ տվեց չթիրախավորել հերոսներին. «Փաշինյան, այնքան հուսահատ ու թույլ է վիճակդ, որ արդեն նախկին կնո՞ջդ ես բերել ասպարեզ… Ո՞ւմ ես թիրախավորել, ով որ իր կյանքը նվիրել է մեր հայրենիքի պաշտպանությանը և դու ես թիրախավորել, որ ամբողջ քո քաղաքական թիմի հետ 3 պատերազմ բերեցիք մեր երկրին…
Հեռու՛ մնացեք մեր հերոս տղերքից, ձայններդ կտրե՛ք»:
Աղբյուրը` Ալիկ Ալեքսանյան