NASA-ն հայտարարել է, որ Արեգակի վրա տեղի ունեցած հզոր արևային բռնկումը վտանգ չի ներկայացնում դեպի Լուսին նախատեսվող «Artemis 2» առաքելության համար։ X1.4 դասի հզոր արևային բռնկումը գրանցվել է մարտի 29-ին՝ Արեգակի ակտիվ հատվածներից մեկում։ Այն առաջացրել է ռադիոկապի ժամանակավոր խափանումներ Ասիայի և Ավստրալիայի որոշ շրջաններում։
Չնայած դրան՝ NASA-ից նշել են, որ տվյալ երևույթը չի ազդի առաքելության վրա։ Տիեզերական գործակալությունը արդեն թույլատրել է շարունակել մեկնարկի պատրաստությունը։ «Artemis 2» առաքելության մեկնարկը նախատեսված է ապրիլի 1-ին՝ Ֆլորիդայում գտնվող Kennedy Space Center տիեզերակայանից։Առաքելությունը կդառնա առաջին մարդատար թռիչքը դեպի Լուսնի ուղեծիր ավելի քան կես դարի ընթացքում՝ այն բանից հետո, երբ 1972 թվականին իրականացվեց «Apollo 17» առաքելությունը։ Տիեզերագնացները արդեն ժամանել են մեկնարկի վայր և գտնվում են նախաթռիչքային կարանտինում։ Առաքելությունը նախատեսում է շուրջ 10 օր տևողությամբ թռիչք՝ Լուսնի շուրջ և վերադարձ Երկիր։
