
Անհայտ անձինք Բաղդադում առևանգել են օտարերկրյա լրագրողի, և Իրաքի անվտանգության ուժերը գործողություններ են իրականացնում նրան ազատելու համար, հայտարարել է Իրաքի Ներքին գործերի նախարարությունը։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հանցագործության մեջ կասկածյալներից մեկի ձերբակալման մասին։ «Աշխատանքներ են տարվում միջադեպին ներգրավված մնացած անձանց գտնելու և առևանգված լրագրողի ազատ արձակումն ապահովելու համար», – ընդգծել է նախարարությունը։
Ներքին գործերի նախարարությունը չի նշել առևանգված լրագրողի ազգությունը։ Իրաքյան անվտանգության աղբյուրները հայտնում են, որ առևանգվածն ամերիկացի ազատ լրագրող Շելլի Քիթլսոնն է: