30-ամյա երիտասարդը ձերբակալվել է Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 27-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 30-ամյա մի երիտասարդ, որը Մոլդովայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։

Leave a Comment