Չորս տարվի անց Euphoria սերիալը կվերադառնա երրորդ եթերաշրջանով։ Նոր սեզոնի պրեմիերան նախատեսված է ապրիլի 12-ին՝ HBO-ում։ Սերիալի գործողությունները տեղի են ունենում նախորդ սեզոնի ավարտից հինգ տարի անց։ Դպրոցական տարիներից հետո հերոսները արդեն մեծ են և շարունակում են բախվել թմրանյութերի, սիրային հարաբերությունների, ընկերության և անձնական խնդիրների հետ։
Նոր թրեյլերում երևում է, որ գլխավոր հերոսուհի Ռյուն, որին մարմնավորում է Զենդայան, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նրան հարցաքննում են թմրանյութերի դեմ պայքարի ծառայության աշխատակիցները, իսկ որոշ տեսարաններում նա հայտնվում է նաև Մեքսիկայում՝ վտանգավոր իրավիճակներում։ Սյուժեում նշվում է, որ նրան սպառնում է Ալամո անունով մարդը։
Երրորդ սեզոնին կմիանան նաև նոր դերասաններ՝ Դանիել Դեդվայլերը, Նատաշա Լիոնը և Քոլին Քեմփը։ Նոր սեզոնի նկարահանումները հետաձգվել էին նաև դերասան Անգուս Քլաուդի մահվան պատճառով։ Նա սերիալում մարմնավորում էր Ֆեզկոյի կերպարը։ Նա մահացել է 25 տարեկանում՝ երկրորդ սեզոնից հետո։ Նրա կերպարի հետագա զարգացումը երրորդ սեզոնում դեռ հայտնի չէ։
