Գիտնականները հայկական և եթովպական այբուբենների միջև ընդհանուր գծեր են գտել

Սան Դիեգոյի պետական համալսարանի հետազոտողները արհեստական բանականության կիրառմամբ վերլուծել են հայկական, վրացական, աղվանական և եթովպական գրային համակարգերը և եզրակացրել, որ հայերեն այբուբենը կառուցվածքային նմանություններ ունի եթովպական գրի հետ:

Հետազոտողները համակարգչային ծրագիր են վերբեռնել ավելի քան 28 հազար եթովպական գրանշաններ՝ գրային համակարգի հիմնական ձևերն ու օրինաչափությունները ճանաչելու նպատակով: Առանց կրոնի, աշխարհագրության և մշակույթի պատմության վերաբերյալ տվյալներ տրամադրելու՝ ծրագիրը վերլուծել է հայկական, վրացական և կովկասյան աղվանների այբուբենների գրային համակարգերը և հայտնաբերել նմանություններ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայերեն այբուբենը եթովպականին նմանության աստիճանով գրեթե չի զիջում հենց եթովպական գրի նմանությանը՝ իր ավելի վաղ տարբերակի հետ: Ըստ հետազոտողների՝ սա վկայում է, որ նմանությունները կարող են պատահական չլինել:

Leave a Comment