Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Արգենտինայի Սան Կրիստոբալ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, 15-ամյա հարձակվողը ներխուժել է դպրոցի շենք և կրակ բացել՝ սպանելով 13-ամյա մի դեռահասի և վիրավորելով 8 աշակերտի։

Հրաձգությունը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցում։ Կասկածյալը ձերբակալված է։

Վեց աշակերտներ թեթև վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց. նրանք վնասվածքները ստացել են դեպքի վայրից փախչելու ընթացքում, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Հարձակվողը նախկինում դատվածություն չի ունեցել: Հրաձիգը գտնվել է ընտանեկան ծանր իրավիճակում, և տեղի ունեցածը կապված չէ դպրոցում ունեցած որևէ կոնֆլիկտի հետ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment