Իրանում Արաբական Միացյալ Էմիրություններից եկող բեռնատարը, որը շարժվում էր դեպի Հայաստանի Հանրապետություն, հայտնվել է գնդակոծության տակ։ Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ հայ-իրանական սահմանին գտնվող «Նորդուզ» անցակետից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա։ Սա նմանատիպ առաջին դեպքն է։
Բեռնարկղում ավտոհիդրավլիկ վերամբարձ սարք էր։
Ռմբակոծության պահին իրանցի վարորդը գտնվել է մեքենայից դուրս, քանի որ այն կայանված է եղել։ Դրա շնորհիվ հաջողվել է խուսափել տուժածներից։