
Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության առաջիկա օրերը վճռորոշ կլինեն:
«Ընդամենը մեկ ամսում մենք սահմանեցինք մեր պայմանները։ Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու։ Իրանը գիտի դա, և ռազմական առումով ոչինչ չի կարող անել այդ հարցում», – ճեպազրույցի ժամանակ ասել է Հեգսեթը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, և Թեհրանին հայտնի են Վաշինգթոնի պայմանները։