Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը – Նորություններ 31.03.2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ:

Leave a Comment