
Աբսուրդի ժանրից է: Իրականում խնդիրն այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ և, ըստ երևույթին, դա վախ է բերել: Այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, թե իբր ինքը խուլիգանություն է կազմակերպել: