ԱՄՆ-ն առաջարկել է Մերձավոր Արևելք տեղափոխել Լեհաստանում արդեն իսկ գտնվող Patriot ՀՕՊ համակարգերի մարտկոցը և PAC-3 MSE հրթիռներից մի քանիսը, ըստ լեհական Rzeczpospolita-ի։
Լեհաստանի պաշտպանության նախարար Կոսինյակ-Կամիշը սրան ի պատասխան գրել է իր X-ի էջում, որ դրանք մնում են երկրում։
«Մեր Patriot-ները պաշտպանում են Լեհաստանի երկինքը և ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Մենք դրանք տեղափոխելու ծրագրեր չունենք։ Լեհաստանի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է»,- գրել է նա։
