Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026 միջազգային մրցանակաբաշխությանը երկու անվանակարգում

Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026 միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությանը երկու անվանակարգում, հայտնում են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից։

Ըստ հաղորդագրության՝ խոսքը «Եվրոպայի առաջատար մշակութային ուղղություն» (Europe’s Leading Cultural Destination 2026) և «Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն» (Europe’s Leading Heritage Destination 2026) անվանակարգերի մասին է։

Նշվում է, որ այս առաջադրումը հաստատում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, ինքնատիպությունն ու զբոսաշրջիկների համար առաջարկվող բացառիկ հնարավորությունները։

«Այս պահին արդեն բաց է քվեարկությունը, որին կարող են մասնակցել թե՛ զբոսաշրջության ոլորտի մասնագետները, թե՛ աշխարհի տարբեր երկրների ճամփորդները։ Քվեարկել կարելի է այս հղումով»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Comment