
Իրանը կպատասխանի Իսլամական Հանրապետության էներգետիկ օբյեկտներին ուղղված ԱՄՆ-ի մեկ հարվածին մի քանի նմանատիպ հարվածներով, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Թշնամին իր ցանկությունները տարածում է լուրերի ձևաչափով՝ միաժամանակ սպառնալով մեր երկրին։ Մեծ սխալ։ Եթե նրանք հարված հասցնեն մեկին (օբյեկտին-խմբ.), ապա մի քանիսը կստանան ի պատասխան», – գրել է Ղալիբաֆը X սոցցանցի էջում՝ հավելելով, որ Իրանը կստիպի հակառակորդներին զղջալ երկրի նկատմամբ ագրեսիայի համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարվածել Իրանի նավթահորերին, էլեկտրակայաններին և Խարգ կղզուն, եթե Թեհրանի հետ խաղաղության համաձայնագիրը ձախողվի։