2026-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել կանանց ուղղված լայնածավալ ծրագիր

2026-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել կանանց ուղղված լայնածավալ ծրագիր

Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Ղարիբյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Հարավային Կովկասում կանանց տնտեսական հարցերով խորհրդական Զահրա Շեյխ Ահմեդին և ՄԱԿ Կանանց Հայաստանյան գրասենյակի ղեկավար Օլգա Ազատյանին։

Հանդիպումը կարևոր հարթակ դարձավ ոլորտում առկա մարտահրավերների բաց և կառուցողական քննարկման, ինչպես նաև ռազմավարական համագործակցության նոր ուղղությունների ձևավորման համար։

2026 թվականին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել կանանց ուղղված լայնածավալ ծրագիր, որի հիմնական նպատակն է ոչ միայն զբաղվածության խթանումը, այլև կանանց ներուժի բացահայտումն ու կայուն հզորացումը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment