Փաշինյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը ՀՀ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ 

Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ հետևողական աջակցությունը։

Կոյվուն անդրադարձել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը։ Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության գործընկերների հետ կշարունակվի սերտ համագործակցությունն ու ակտիվ երկխոսությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցերի։

Միևնույն ժամանակ՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառում կատարելով, որ շարունակում են իրենց աշխատանքն առաքելության նպատակներին հասնելու համար՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

Leave a Comment