Բոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբ. Արաղչի




 

1lurer. Իրանական և իսրայելա-ամերիկյան ուժերի փոխադարձ հարվածները շարունակվում են: Դրանց զուգահեռ՝ պահպանվում է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը: Իրանի խորհրդարանը հաստատել է նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու օրինագիծը: 


 


Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ նշել է, որ բոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով բացառապես Թեհրանի թույլտվությամբ:


 


Վաշինգտոնից նշում են, որ ռազմական սցենարներ են մշակել և կարձագանքեն, եթե Իսլամական Հանրապետությունը փորձի վերահսկել նեղուցը: Ամերիկյան կողմը նաև դժգոհ է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն օգնում ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ գործողություններում:


 


Եթե որոշեինք դուրս բերել մեր զորքերը Եվրոպայից, դա կնշանակեր ՆԱՏՕ-ի վերջը՝ ընդգծել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն:


 


 


Leave a Comment