Մեր հասարակությունում առկա է հանրային միավորման և համախմբման մեծ սպասելիք, քանի որ տարիներ շարունակվող պառակտումը խոչընդոտում է բնականոն զարգացմանը, այդ պատճառով էլ որոշվել է գնալ դաշինքային սկզբունքով՝ համագործակցելով այն ուժերի հետ, որոնք նոր են և ներկայացնում են նոր առաջնորդություն Հայաստանում։ Այս մասին Արմենիա հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դա ամենաճիշտ ձևաչափն է երկրում որակական նոր փոփոխություններ ապահովելու համար։
«Մենք պատրաստ ենք գրազ գալ յուրաքանչյուրի հետ, «Ուժեղ Հայաստանը» ընտրելու է վարչապետ Սամվել Կարապետյանին, Հայաստանին նոր առաջնորդություն է պետք, չենք ընտրելու ոչ մեկին ընդդիմությունից»,- նշել է նա։