«Ուժեղ Հայաստան»-ը դաշինք կազմեց երկու ուժերի հետ

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր  ստորագրեց «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ:

Նշվում է, որ ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։

Միասնական քաղաքական դաշինքը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

«Մեր կողմից որոշում է կայացվել նոր ուժերի հետ կազմել դաշինք, հրավիրել նոր ուժերի, քանի որ նոր ուժերը կստեղծեն նոր քաղաքական համակարգ Հայաստանում, որը կփոխի մեր երկրի ուղին դեպի զարգացում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհդրի անդամ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ շփումներ են եղել նաև այլ արտախորհրդարանական ուժերի հետ։

Leave a Comment