Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Դեռևս փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ տարիներ շարունակ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում իր տնային հանդիպումները անցկացնելուց հետո «Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության գարնանային հատվածի իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։ Այս մասին հայտարարել էր ակումբի երկրպագուական ակումբ ԱԼՖԱ-ն՝ հավելելով, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր ողջ հմայքով կիրառում է իրեն հատուկ ոչ ֆուտբոլային, ինստիտուցիոնալ և վարչական միջոցներ՝ փորձելով «Արարատ-Արմենիային» խոչընդոտել հասնել ֆուտբոլային հաջողությունների»:
Այս առումով «Փաստին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել:…