Քննարկվել է ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերությունը

Քննարկվել է ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերությունը

Մարտի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ:

Նախարարները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ ընդգծվել է Նիդերլանդների կառավարության կոալիցիոն համաձայնագրում ՀՀ հետ փոխգործակցությանը շարունակաբար հատկացվող կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ:

Արարատ Միրզոյանը և Թոմ Բերենդսենն մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերների և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմների շուրջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment