Պարոնյան-Պռոշյան փողոցների կենսունակությունը կորցրած թեղիների տեղում տնկվում են սոֆորա ճապոնական ծառատեսակներ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Միայն այս հատվածում այսօր տնկվել է 53 ծառ, ևս 28-ը կտնկվի վաղը։ Սրանք գեղազարդ, մեծ սաղարթով ցրտադիմացկուն և ջերմասեր ծառեր են, որոնք ապահովում են ոչ միայն ստվերային ծածկ, այլև գեղեցիկ տեսք են հաղորդում քաղաքային միջավայրին»,- հայտնում են քաղաքապետարանից։
Մանրամասները՝ տեսանյութում։
