Հայտնի է դեպի Լուսին առաքելության մեկնարկի օրը

Հայտնի է դեպի Լուսին առաքելության մեկնարկի օրը

NASA-ն շարունակում է պատրաստվել «Artemis 2» առաքելության մեկնարկին, որը նախատեսված է ապրիլի 1-ին։ Գործակալության տվյալներով՝ այս պահին տեխնիկական որևէ խնդիր չի արձանագրվել, և բոլոր համակարգերը պատրաստ են թռիչքին։ Եթե որևէ պատճառով մեկնարկը հետաձգվի, ապա նոր հնարավորություններ կլինեն մինչև ապրիլի 6-ը։ Առաքելությունը պետք է իրականացվի NASA-ի հզոր Space Launch System հրթիռով։ 

Մարտի 20-ին անցկացված թռիչքի պատրաստվածության ստուգումից հետո որևէ խնդիր չի հայտնաբերվել։ Գործակալության ներկայացուցիչ Լորի Գլեյզի խոսքով՝ թռիչքային համակարգերը, ցամաքային ենթակառուցվածքները, մեկնարկի թիմերը և Հյուսթոնի թռիչքային կառավարման կենտրոնը լիովին պատրաստ են առաքելությանը։ Տիեզերագնացների անձնակազմը նույնպես արդեն ժամանել է։

Այս պահին հնարավոր միակ խոչընդոտը եղանակային պայմաններն են․ ապրիլի 1-ին կա մոտ 20 տոկոս հավանականություն, որ ցածր շերտերում առաջացող կումուլուսային ամպերը կարող է խանգարել մեկնարկին։ Ծրագրի առաջին փուլը՝ «Artemis I»-ը, իրականացվել էր 2022 թվականի նոյեմբերին և հաջողությամբ ուղարկել էր առանց անձնակազմի «Orion»-ը Լուսնի շուրջ։ Եթե «Artemis 2»-ը հաջող իրականացվի, ապա այն ճանապարհ կհարթի հաջորդ առաքելությունների համար, որոնց նպատակը Լուսնի վրա մարդկանց վերադարձնելն ու այնտեղ ապագայում մշտական բազա ստեղծելն է։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment