Ի՞նչ են հայտնաբերել քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած տղաների տանը

Լրագրող Լիա Սարգսյանի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մեջ հայտնված Դավիթ և Միքայել Մինասյանների տանը:

«Ինչպես «Իշխանություն» լրավատականի հետ զրույցում ասաց խուզարկություն իրականացնող քննիչը՝ գործողության ընթացքում որևէ բան չեն հայտնաբերել: «Քանի՞ անգամ ասեմ՝ ոչինչ չենք հայտնաբերել»,-զայրացած ասաց քննիչը:

Խուզարկության որոշման համաձայն՝ քննիչները փնտրում էին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու նախագծման և իրագործման վերաբերյալ փաստեր»,- գրել է լրագրողը:

The post Ի՞նչ են հայտնաբերել քննիչները Նիկոլ Փաշինյանի հետ վիճած տղաների տանը appeared first on Alphanews.

Leave a Comment