Ադրբեջանի ՊՆ–ը դատապարտել է Իրանի գործողությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Իրանի տարածքից դեպի Թուրքիա արձակված բալիստիկ հրթիռը։
Ինչպես հայտնում է Armiya.az-ը, այս մասին նշվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։
«Արտահայտում ենք մեր համերաշխությունը եղբայրական Թուրքիային և կրկին հաստատում ենք մեր անսասան աջակցությունը նրա անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը», — ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment