ՀՀ ներկայացուցիչները հաղթել են թուրք և ադրբեջանցի մարզիկներին՝ նվաճելով մեդալներ

ՀՀ ներկայացուցիչները հաղթել են թուրք և ադրբեջանցի մարզիկներին՝ նվաճելով մեդալներ

Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Antalya open international championships A դասի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ, հայտնում է Հայաստանի մուայթայի ֆեդերացիան։

Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ չեմպիոնի կոչումը նվաճել է Արայիկ Բրուտյանը, որը 52 կգ քաշային կարգի եզրափակչում նոկաուտով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին։

67 կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը հաղթելով թուրք մարզիկին՝ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Բելգիան ներկայացնող մարզիկին ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment