Իրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին և Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են տարածաշրջանային իրադարձությունները և ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական ագրեսիայի հետևանքներն Իրանի անվտանգությանը և տնտեսությանը։
Ըստ Tasnim-ի՝ Արաղչին քննադատության է ենթարկել եվրոպական որոշ երկրների դիրքորոշումը, որոնք ընդգծում են պատերազմի տնտեսական ազդեցությունը, բայց լռում են Իրանի ժողովրդի վրա գործադրվող հարձակումների մասին։
Արաղչին նշել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները կշարունակվեն, այդ թվում՝ տարածաշրջանի երկրներում գտնվող ԱՄՆ բազաների և ռազմական օբյեկտների դեմ։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն օգտագործում է այդ երկրներն իր ռազմական գործողությունների համար, Իրանն ստիպված է պաշտպանել իր տարածքը։
Արաղչին նաև հավելել է, որ Հորմուզի նեղուցում անօրինական ռազմական գործողությունները ձեռնարկող երկրների նավերին արգելվել է անցնել այդ տարածքով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Սակայն այլ երկրների նավերին թույլատրվում է անցնել՝ համաձայն Իրանի համապատասխան մարմինների հաստատման։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հաստատել է երկրի դիրքորոշումը՝ ընդդեմ Իրանի դեմ ներխուժածման և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների։ Նա նաև անհանգստություն է հայտնել տարածաշրջանում՝ հատկապես Լիբանանում ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ։ Բարոն ընդգծել է քաղաքական և դիվանագիտական ջանքերի խթանման անհրաժեշտությունը՝ պատերազմի ավարտին հասնելու և տարածաշրջանում կայունություն և անվտանգություն վերադարձնելու համար։
Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները նաև մտքեր են փոխանակել որոշակի հյուպատոսական հարցերի շուրջ և ընդգծել տարբեր մակարդակներում դիվանագիտական փոխգործակցության շարունակականությունը։
