Երուսաղեմում Սուրբ Լույսի իջեցման արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երուսաղեմում Սուրբ Լույսի իջեցման արարողությունը կանցկացվի սահմանափակ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը։

«Երուսաղեմի ոստիկանությունն ավարտում է Հին քաղաքում Ավագ շաբաթ օրը կայանալիք արարողության ժամանակ անվտանգության ապահովման նախապատրաստական աշխատանքները։ Հաշվի առնելով անվտանգության բացառիկ իրավիճակը՝ Լատինական եկեղեցու հետ համաձայնություն է ձեռք բերվել արարողությունները խորհրդանշական և սահմանափակ ձևաչափով անցկացնելու վերաբերյալ, ինչը կերաշխավորի դավանանքի ազատությունը՝ առանց հավատացյալների կյանքին սպառնացող վտանգի։

Մեր գլխավոր նպատակն է, որ տոնը խաղաղ և անվտանգ անցնի բոլորի համար»,- նշել են Իսրայելի ոստիկանությունում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment