«Մի քանի օր առաջ ասում էի, որ տեղեկություններ ունենք, որ որոշ կուսակցություններ ընտրակաշառքը քողարկելու համար մարդկանց ձևականորեն գրանցում են որպես աշխատող (այդ կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպություններում): Այսօր, արդեն, հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց Մեծամորում նման մի դեպքի ձայնագրություն ու 5 հոգու ձերբակալեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը:
«Հարգելի հայրենակիցներ, ձեր վերցրած ընտրակաշառքը քթներիցդ են բերելու: Եթե դա չեք հասկանում, ապա ասեմ, որ ընտրակաշառք վերցնելու համար կարող եք մինչև 7 տարվա ազատազրկման դատապարտվել: Ինչ-որ տեղ ձևական գրանցվելն ու այդպես փողը ստանալը չի փրկի: Ընտրակաշառքի բացահայտման համար իրավապահները, դատարանի գաղտնի որոշմամբ, կարող են իրականացնել հեռախոսների գաղտնալսում ու բնակարանների ներքին դիտում»,- գրել է Իոաննիսյանը: