Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «լուրջ քննարկումներ» է վարում Իրանի նոր ռեժիմի հետ, որոնք, նրա խոսքով, կարող են «ավարտել ռազմական գործողությունները Իրանում»։
Միաժամանակ նա սպառնացել է ռազմական գործողությունների սրմամբ, եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի։ Թրամփն այս հայտարարությունը հրապարակել է իր Truth Social հարթակում՝ նշելով, որ կողմերի միջև արդեն զգալի առաջընթաց կա։
Թրամփի խոսքով՝ բանակցությունները կարող են մոտ ժամանակում ավարտվել համաձայնությամբ։
Նա նշել է, որ եթե Իրանը անհապաղ չբացի Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ն կարող է դիմել լայնածավալ հարվածների՝ թիրախավորելով երկրի կարևոր ենթակառուցվածքները։ Խոսքը վերաբերում է էլեկտրակայաններին, նավթահանքերին, Խարգ կղզուն (Իրանի նավթային հիմնական հանգույցներից մեկը), ինչպես նաև ջրազտման կայաններին։