Քննիչը մինչ այս պահը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել։ Ձերբակալվածները գտնվում են ՁՊՎ-ում։ Այս մասին հայտնել են ՔԿ-ից: ՔԿ-ից նշվում են, որ մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նրանք անչափահաս են, իրականությանը չի համապատասխանում։ «Տղաները դպրոցական են, բայց 19 տարեկան»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ծաղկազարդի պատարագին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ քաղաքացիներից մեկը փորձել էր մոտենալ նրան, սակայն անվտանգության աշխատակիցները դա թույլ չէին տվել, ինչի արդյունքում առաջացել էր իրարանցում։